|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ է վերադարձվել) և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 շենքի մոտակայքում КамАЗ մակնիշի 886 UL 63 պետհամարանիշով ցեխով բեռնված ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1961 թ. ծնված Վ. Ա.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: