Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շոգը օրգանիզմի համար լուրջ սթրես է , քանի որ մարդկային օրգանիզմն իրեն լավ է զգում ամենաշատը 26-27 աստիճանի դեպքում: Դա է պատճառը, որ ամռան ամիսներին խոցելի են դառնում սիրտանոթային, մաշկային կամ շաքարային դիաբեդով տառապողները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպիպման ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:
Վերջինիս խոսքով՝ շոգ եղանակին մեծանում է քրտնարդադրությունը և օրգանիզմն ավելի շատ հեղուկ է կորցնում, որպեսզի կարողանա պահպանել ներքին ջերմությունը: Սիրտանոթային հիվանդություններով տառապողների մոտ հեղուկների կորստի հաշվին արյունը խտանում է և մեծանում է տրոմբոզների առաջացման հավանականությունը: Գլխավոր սրտաբանը խորհուրդ է տալիս սիրտանոթային հիվանդություններով տառապողներին ամռանն ավելի հաճախ դիմել բժիշկներին և նրանց առաջարկած չափով հեղուկ օգտագործել: Հայրապետյանի խոսքով ներկայումս ՀՀ-ում սիրտանոթային հիվանդություններով տառապողների թիվը հասնում է կես մլնի:
Գլխավոր սրտաբանը սակայն հստակ չկարողացավ նշել, թե ամռան այս ամիսներին որքան է ավելացել հիավնդների թիվը, քանի որ ըստ նրա՝ հուլիս-օգոստոս ամիսներին շատերը մեկնում են երիրից և հստակ վիճակագրություն կազմելը դժվար է: Սրտաբանը ցավով արձանագրեց, որ սիրտանոթային հիվանդությունները երիտասարդացման միտում ունեն, փոխարենն ուրախությամբ փաստեց, որ վերջին ամիսների ընթացքում՝ շնորհիվ հունվարի 1-ից գործող պետպատվերի շրջանակներում սրտի անվճար ստենդավորմանը, սրտամկանի ինֆակտի դեպքում հոսպիտալային մահացությունների թիվը զգալիորեն նվազել է: