կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-25 15:47
Սպորտ

Հրաձգություն. հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկներն ու մարզիչները

Հրաձգություն. հայտնի են Հայաստանի տարվա  լավագույն մարզիկներն ու մարզիչները

Դեկտեմբերի 26-ին` ժամը 15:00-ին, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի տարվա լավագույն մարզիկների ու մարզիչների պարգևատրության արարողությունը:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի տարվա լավագույն մարզիկներ են ճանաչվել`

1. ՄԿՍՎ Հրաչիկ Բաբայան, մրցաձևը հրացան

Մյունխենյան միջազգային մրցաշար՝ գրավել է 3-րդ տեղ
Եվրոպայի երիտասարդների առաջնություն՝ գրավել է 6-րդ տեղ, նվաճել պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր և գրավել 2-րդ տեղ, աշխարհի երիտասարդների առաջնություն՝ գրավել է 2-րդ տեղ:


2. ՄԿՍՎ Լիլիթ Մկրտչյան, մրցաձևը վազող թիրախ

Եվրոպայի երիտասարդների առաջնություն՝ գրավել է 3-րդ տեղ,
աշխարհի երիտասարդների առաջնություն՝ գրավել է 2-րդ տեղ և արժանացել ՄԿՍՎ կոչման:

3. ՍՎ Ռազմիկ Մինասյան, մրցաձևը վազող թիրախ

Աշխարհի կրկնակի և եվրոպայի երիտասարդների առաջնությունների թիմային բրոնզե մեդալակիր,
աշխարհի երիտասարդների առաջնություն՝ գրավել է 3-րդ տեղ:

4. ՍՎ Զավեն Իգիթյան, մրցաձևն ատրճանակ

Եվրոպայի պատանեան առաջնության չեմպիոն, նվաճել է Պատանեկան օլիմպաիական խաղերի ուղեգիր և գրավել 5-րդ տեղը, միջազգային խառը թիմային պայքարում գրավել է 4-րդ տեղը:



Տարվա լավագույն մարզիչներ են ճանաչվել`
1. Անդրանիկ Այվազյան

(Հրաչիկ Բաբայանի անձնական մարզիչ)



2. Գագիկ Մելոյան

(Լիլիթ Մկրտչյանի և Ռազմիկ Մինասյանի անձնական մարզիչ)



3. Խորեն Իգիթյան

(Զավեն Իգիթյանի անձնական մարզիչ)