կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-25 22:41
Սպորտ

Բադմինթոն. հայ մարզիկներն Իրանի մրցաշարին կմասնակցեն որակավորման փուլից

Բադմինթոն. հայ մարզիկներն Իրանի մրցաշարին կմասնակցեն որակավորման փուլից

Փետրվարի 12-15-ը Թեհրանում կկայանա   «Iran Fajr International Challenge 2015» անվանումը կրող բադմինթոնի մրցաշարը, որում Հայաստանի ներկայացուցիչները կսկսեն պայքարը որակավորման փուլից:


Այս ստուգատեսին մեր երկիրը կներկայացնեն Հայկ Միսակյանը, Քնարիկ Մարգարյանը, Մարիետա Նիկոյանը, Անահիտ Մանուկյանը և Լիլիթ Պողոսյանը: Նրանցից միայն Նիկոյանն ու Պողոսյանն ունեն մեծահասակների մրցաշարերին մասնակցելու փորձ, հետևաբար՝ տեղ ունեն կանանց վարկանիշային աղյուսակում:  Մարգարյանն ու Մանուկյանը միայն պատանեկան վարկանիշային միավորներ ունեն, ինչն  Իրանի միջազգային մրցաշարում հաշվի չեն առնվում: Հայկ Միսակյանը երկար ժամանակ ոչ մի մրցաշարի չմասնակցելու պատճառով նույնպես չունի վարկանիշային միավորներ:

 

Այսպես, որակավորման փուլում Լիլիթ Պողոսյանը, ով կանանց աշխարհի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 531-րդ տեղը, կխաղա 1-ին համարի ներքո: Վարկանիշային աղյուսակում 933-րդ տեղը զբաղեցնող Մարիետա Նիկոյանը որակավորման փուլում 9-րդ համարն է, Անահիտ Մանուկյանը՝ 16-րդ, Քնարիկ Մարգարյանը՝ 30-րդ:

 

Ընդհանուր առմամբ, 32 մասնակիցներ կխաղան որակավորման փուլում, որից 8-ը դուրս կգան գլխավոր փուլ, որտեղ կրկին կխաղան 1/32-ում: