|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին քննադատել է իրանական Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մասին խոսքերի համար: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում. հայտնում է Лента.ру-ն:
«Ամերիկացի պաշտոնյան վերջերս սարսափելի բաներ է ասել Ահվազում ահաբեկչության մասին և հարձակման համար պատասխանատվությունը դրել Իրանի իշխանությունների վրա: Ի՞նչ կմտածեին ամերիկացիները, եթե մենք նման բան ասեինք 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ իրանական կողմը ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրել էր ահաբեկչության «տարածաշրջանային հովանավորներին և նրանց ամերիկացի հրահանգիչներին»: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 29 մարդ: