Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես Ավարայրի, ինչպես նաև Սարդարապատի ճակատամարտերին չեմ մասնակցել, այդ մասին փաստող փաստաթղթեր էլ ունեմ: Բավական է` իմ մասնակցությունը չունեցած նախագծերի մեղքը գցեք ինձ վրա»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նա նշեց, որ իրեն հաճախ քննադատում են` ինչ-որ շենքի կառուցման նախագծի հետ կապված, որի նախագծումն ու կառուցման որոշումն իր օրոք չի եղել:
Անդրադառնալով «Հին Երևան» նախագծին` Սարգսյանը նշեց, որ այն նույնպես այն նախագծերից է, որի ընդունմանն ու նախագծմանն ինքը որևէ մասնակցություն չի ունեցել:
«Դեռ 2005-ին «Հին Երևանը» հաստատվել է` որպես Երևանի հատակագծի գլխավոր մաս: Հասկանո՞ւմ եք` քաղաքը որևէ մեկի սեփականությունը չէ, մարդկանց շահերն էլ տարբեր են: «Հին Երևան» նախագծի ճարտարապետը գործուղվել է Շվեյցարիա, վաղը նա կվերադառնա, իսկ 2015-ի մարտին ծրագիրն ամբողջությամբ կունենանք»,- ասաց Սարգսյանը:
Նրա հավաստմամբ` Աֆրիկյանների շենքը նույնպես ընդգրկված է վերոհիշյալ նախագծում և իր նախկին տեղից կլինի 60 մետր հեռու` Տերյան փողոցի ձախ մասում: «Ինչպես և խոստացել եմ, շենքը լիովին կվերականգնվի»,- ասաց նախարարը: