|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երևանի Ռուսական տանը ներկայացվել են հայոց պատմության կարևոր դրվագներին՝ Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին, նվիրված երկու նոր պատկերազարդ հրատարակություններ։
Նախագծի հեղինակների խոսքով՝ կոմիքսների ստեղծման ընթացքում ուսումնասիրվել են արխիվային բազմաթիվ նյութեր, իսկ պատմական փաստերը ստուգվել են հայ պատմաբանների կողմից։ Հրատարակությունների նպատակն է պատմական իրադարձությունները երեխաներին ներկայացնել պարզ և հետաքրքիր տեսողական ձևաչափով։
Նախագծի շնորհանդեսին մասնակցել են ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Ռուս-հայկական համալսարանի, կրթական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատմաբաններ, ուսուցիչներ և դպրոցականներ։
Միջոցառման ընթացքում անցկացվել է նաև «ՎԵՐՉ» ինտելեկտուալ խաղը՝ Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի թեմայով։ Հաղթել է «Սլավոնական» դպրոցի թիմը։
Նախագիծն իրականացվել է «Բարության ուղի» կազմակերպության և արտերկրում բնակվող հայրենակիցների իրավունքների աջակցության և պաշտպանության հիմնադրամի աջակցությամբ։