|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը,
- խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում մի շարք հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով,
- ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ և անաչառ գործունեությունը` մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար,
- ընդգծելով` մեր գործընկեր Արամ Մանուկյանի և բռնության ենթարկված մյուս քաղաքացիների գործերի քննությունը Ազգային Ժողովի և անձամբ ԱԺ Նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը
Հայտարարում ենք, որ
1. խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ.
2. կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին, իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, և կարող են ավելացնել անհարկի լարվածությունը հասարակության մոտ»: