|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանական haqqin.az-ը մեկնաբանություն է վերցրել հայ կինոռեժիսոր, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանից երեկ Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ:
«Կարծիք կար, որ հայ ժողովուրդը չի ըմբոստանում սոցիալական խնդիրների պատճառով և միավորվում է միայն, երբ ազգային անվտանգության սպառնալիք կա: Հենց այդ տեսությունն է եղել երկար տարիների թալանի և կոռուպցիայի հիմքում»,- նշել է նա:
Խզմալյանը նշել է, որ, ինչպես բոլոր հայերը, սարսափած է այն բանից, որ վերջին 1,5 տասնամյակի ընթացքում էլեկտրաէներգիայի գինը բարձրացել է 400%-ով. «Գազպրոմ»-ը ՀՀ-ին գազ է վաճառում 40%-ով ավելի թանկ, քան պատերազմող Ուկրաինային:
«Այդ ֆոնին ռուսական ԶԼՄ-ների հորինվածքները «Վաշինգտոնի ձեռքի»-ի մասին ուղղակի ցինիկ ծաղրանք են: Եթե` լուրջ, ապա անցյալ գիշերվա իրադարձությունները դարձան 1915-ին հայերի նկատմամբ կիրառված բռնության տեսարանների մռայլ արտացոլումը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ սա Խզմալյանի առաջին հարցազրույցը չէ ադրբեջանական կայքին: