|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բադմինթոնի Հայաստանի և Վրաստանի պատանեկան հավաքականների միջև դեկտեմբերի 21-ին և 22-ին Երևանում կանցկացվեն ընկերական խաղեր: Խաղերի նպատակն է նախապատրաստվել 2015 թ. կայանալիք առաջնություններին, մասնավորապես՝ Իրանի միջազգային մրցաշարին և Եվրոպայի Մ19 տարեկանների թիմային և անհատական առաջնություններին: Հայ-վրացական ընկերական խաղերը կարևոր են նաև փորձի փոխանակման առումով, քանի որ Վրաստանի խաղացողները նոր են սկսում մտնել միջազգային ասպարեզ, իսկ մեր խաղացողներն ունեն հիմք և այդ հիմքի վրա փորձում են կառուցել խաղը:
Հավելենք, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունն արդեն գործում է մոտ 2 տարի, որի ընթացքում մի քանի անգամ Երևանում կազմակերպվել են ընկերական խաղեր: 2014 թ. ամռանը Հայաստանի և Վրաստանի Մ13 տարեկանների հավաքականները Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ` բուլղարահայ Բյուզանդ Կասաբյանի հրավերով մասնակցեցին Բալկանյան երկրների Մ13 տարեկանների առաջնությանը: