|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի` մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ: ՀՖՖ հավաքականների բաժինը տեղեկացնում է, որ մայիսի 12-16-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի Լեհաստանի` մինչև 19 տարեկանների հավաքականը: Մայիսի 13-ին և 15-ին Հայաստանի և Լեհաստանի` մինչև 19 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ:
Հունիսի 21-26-ը Երևանում մարզական հավաք կանցկացնի նաև Բելառուսի` մինչև 17 տարեկանների հավաքականը: Հայաստանի և Բելառուսի` մինչև 17 տարեկանների հավաքականները կմրցեն հունիսի 22-ին և 25-ին: