ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանին խիստ քննադատել են Թուրքիայում մամուլի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունը:
Ըստ BBC-ի՝ համատեղ հայտարարության մեջ նրանք նշել են, որ «լրագրողների ձերբակալությունները հակասում են եվրոպական արժեքներին ու չափորոշիչներին, մինչդեռ Թուրքիան ձգտում է դառնալ ԵՄ անդամ»: Հայտարարության մեջ նշվում է, որ խոսքի ազատությունն ու դատարանների անկախությունն առողջ ժողովրդավարության հիմնական տարրերն են և ապահովվում են Թուրքիայի Սահմանադրությամբ:
<
Դեպքին արձագանքել է նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին: «Որպես Թուրքիայի բարեկամ և դաշնակից՝ մենք իշխանություններին կոչ ենք անում երաշխավորել, որ իրենց գործողությունները չեն խախտում ժողովրդավարության հիմքերը»,- ասել է նա: