|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Մալաթիայում երեկ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 39-ամյա տղամարդը ծանր հրազենային վնասվածքներ է ստացել:
Դեկտեմբերի 11-ին` ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ձախ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1975 թ. ծնված Ստեփան Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիայից դեպի Ախպարաշեն տանող ճանապարհին: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Ստեփան Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը` ժամը 12.00-ին, Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատան տարածքում, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի հրազենով Ստեփան Ա.-ի ուղղությամբ կրակոց է արձակել 1977 թ. ծնված Շիրակ Ա.-ն, որը ժամը 22.40-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: