|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Կարեն Երիցյանը` Ալավերդի քաղաքի բնակիչ Լևոն Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 1993 թվականին ծնված Լևոն Նալբանդյանը։ Նախնական քննության արդյունքներով՝ Լ.Նալբանդյանը նշված վնասվածքն ստացել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից արձակված կրակոցի հետևանքով։
Կ.Երիցյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ։
Նախաքննությունը շարունակվում է: