|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարությունը վաղը մտադիր է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետական տուրքի վճարումից: Ներկայումս պետական տուրքից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և այլ սոցիալական խմբի անձինք:
Կառավարության հիմնավորման մեջ նշված է. «Արդյունավետորեն կխրախուսվի ցածր բյուջետային ավիափոխադրողների, զբոսաշրջիկների և միջազգային հյուրանոցային օպերատորների ներգրավումը, աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև տարածաշրջանում զբոսաշրջության ենթակառուցվածքների ստեղծումը և արդիականացումը: Ակնկալվում է նաև, որ բարեփոխման արդյունքում կխրախուսվի արտահանման ծախսերի նվազումը և արտահանման խթանումը:»
Կառավարությունն ակնկալում է նաև, որ այս քայլով կավելանան նաև արտահանման ծավալները: Գործադիրն այս քայլին գնում է` աչքի առաջ ունենալով Քութաիսի միջազգային օդանավակայանի օրինակը:
Ի դեպ, «Շիրակ» օդանավակայանից վերջին 3 տարիներին օգտվում է տարեկան 60-70 հազար ուղևոր, որոնց վճարած պետական տուրքը կազմում է մոտավորապես 350 միլիոն դրամ: