Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.74 |
EUR | ⚊ | € 426.91 |
RUB | ⚊ | ₽ 4.5541 |
GBP | ⚊ | £ 508.83 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաև կապի մեջ է ավիաընկերության հետ»,- նշել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` արդյունքների մասին կտեղեկացնեն ուսումնասիրություններից հետո` պատրաստ լինելուն պես: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հորդորում է ժամանակից շուտ եզրահանգումների տեղիք չտալ:
«Ցանկանում ենք նշել նաև, որ «Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի եղել»,- գրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուն:
Ավելի վաղ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հայտարարել էր ՌԴ-ից դեպի Գյումրի ձմեռային սեզոնին «Պոբեդա» ավիաընկերության թռիչքների դադարեցման մասին։ Ռուսական ընկերությունն իր այդ որոշումը պատճառաբանել է «Շիրակ» օդանավակայանում վառելանյութի պարբերաբար թերլիցքավորմամբ: