կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-10 11:00
Հասարակություն

Յուրաքանչյուր ընտանիք իր դեսպանն ունի բանակում. Սեյրան Օհանյան

Յուրաքանչյուր ընտանիք իր դեսպանն ունի բանակում. Սեյրան Օհանյան

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Երեւանում կազմակերպվել է ութ ոլորտների ղեկավարների կլոր սեղան, որին մասնակցում են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:


Սեյրան Օհանյանն իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքների օր պետք է հռչակել յուրաքաչյուր օր, քանի որ դա պետք է լինի բոլոր ղեկավարների գործունեության հիմքում:

 

«Յուրաքանչյուր ոք պետք է իր իրավունքների տերը լինի: «Պաշտպանված երկրում` պաշտպանված քաղաքացի» բանաձևը պետք է լինի: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն եզրույթն ավելի ընդունելի է, հենց դա էլ մեր վարած քաղաքականության հիմքն է:

 

Մենք հնարավորինս փորձում ենք կրճատել զինվորների իրավունքների ոտնահարումը: Բայց նաև պետք է նկատի ունենալ, որ ամենաժողովրդավար երկրների բանակներում ևս կան սահմանափակումներ, հետևաբար, մենք գտնում ենք, որ մարդու իրավունքների գերակայությունը պետք է լինի հնարավորինս ամբողջացված»,- ասաց նախարարը:


Նա նաև հավելեց. «Կարելի է ասել, որ յուրաքանչյուր ընտանիք իր դեսպանն ունի բանակում, և բոլոր տեսակի փոփոխություններին հայ ընտանիքները արձագանքում են արագ և սուր»: