կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-10 20:03
Քաղաքական

Էդ էր պակաս, որ այսօր չշարունակվեր բանակում համալրումները. Սեյրան Օհանյան

Երբ խոսում ենք տնտեսական կարգի մասին, ՀՀ տնտեսական կրագի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է՝ հիմնված մասնավոր սեփականության, նաև համապատասխան պայմանների, այսինքն ազատ մրցակցության, ազատ գործունեության, նաև պետության կողմից վարվող քաղաքականության շնորհիվ տնտեսական բարեկեցությանը, նաև սոցիալական արդարությանը: ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով տնտեսական հանձնաժովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի թեկնածությանը:

«Այս խնդիրներն անչափ կարևոր են, որովհետև ես գտնում եմ, որ ՀՀ-ում, ի վերջո, տնտեսական քաղաքականության կամ տնտեսական հայեցակարգը պետք է բարեփախվի և հասարակության համար ակնհայտ պետք է լինի, որովհետև առանց քաղաքականության, որը պետք է միջամտի յուրաքանչյուր ոլորտում տվյալ ոլորտի զարգացմանը, հատկապես հաշվի առնելով նաև Վահե Հակոբյանի փորձն այս կամ այն ոլորտում աշխատելու, մանավանդ տեղական ինքնակառավարման մրմիններում նրա գործունեության հարցը հնարավորություն կտա ուսումնասիրել ոչ միայն ոլորտները, այլ նաև մեր բոլոր ռեգիոնները համաչափ զարգացումն  ապահովելու համար»: