Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թեհրանի Հայ Դատի յանձնախումբ՝ Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոնը (ՀՈՒՍԿ) բոլորեց իր գործունէութեան 40-ամեակը: Հայ Դատ, հայկականութիւն եւ հայ ժողովրդի գոյապայքարը իմաստաւորող եւ դրանց ուժ ու ոգի փոխանցող Հայրենիքի գաղափարով տոգորւած միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, Իրանի, Հայատանի եւ Արցախի Հանրապետութիւնների պետական հիմներով:
ՀՈՒՍԿ-ի 40-ամեակի առիթով երէկ, մարտի 1-ի երեկոյեան, հանդիսութիւն էր կազմակերպւել Հայ հասարակական միութեան (Հայ ակումբի) սրահում:
Միջոցառում, որը զուգորդւած էր բանախօսութեամբ, շնորհաւորական ու 40-ամեայ աշխատանքները ներկայացնող արտայայտութիւններով ու տեսաֆիլմերի ցուցադրութեամբ: Միջոցառման բացման խօսքը փոխանցեց Հայ Դատի յանձնախմբի անդամ եւ 40-ամեակի յանձնախմբի նախագահ Շաքէ Աւետեանը, որից յետոյ օրւայ հաղորդավար Նայիրի Բալայեանը բեմ հրաւիրեց օրւայ բանախօս՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ Բիւրոյի քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանին, ով անդրադառնալով աշխարհասփիւռ ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների աշխատանքներին, համապարփակ գծերով անդրադարձաւ ՀՈՒՍԿ-ի գործունէութեանը:
Միջոցառմանը հրաւիրւեցին իրենց խօսքը փոխանցելու՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ եւ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը, ՀՅԴ Իրանի Հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի անդամ եւ ՀՈՒՍԿ-ի ժամանակի նախագահ Արամ Շահնազարեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ժամանակի պատգամաւոր եւ ՀՈՒՍԿ-ի տարբեր շրջանների վարչութիւնների անդամ Գէորգ Վարդանեանը եւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի ներկայ նախագահ Իսիկ Իւնանէսեանը, իսկ եզրափակիչ խօսքի համար՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Միջոցառմանը ընթերցւեցին ուղերձներ:
Հանդիսութեանը երկու հատւածներով ցուցադրւեց ՀՈՒՍԿ-ի 40-ամեայ արտաքին ճակատում ու ներհամայնքային մասշտաբում ծաւալածաշխատանքները:
Միջոցառմանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ եւ ՀՈՒՍԿ-ի հիմնադիրներից ճրտգ. Վիգէն Բաղումեանը, Թեհրանի եւ հիւս. Շրջանի ՀՅԴ Կենտր. Կոմիտէի ներկայացուցիչը, «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովին որպէս բանախօս-զեկուցաբերներ հրաւիրւած հիւրեր, յարանւանութիւնների հոգեւոր առաջնորդները, Ատրպատականի եւ Սպահանի հայոց թեմերի, ազգային իշխանութեան, մարմինների, մարզա-մշակութային ու հասարակական միութիւնների ներկայացուցիչներ եւ ՀՈՒՍԿ-ի բարեկամներ: