Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
55 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը:
Մկրտչյանը ծնվել է1959 թվականին Թալինում։ Ավարտել է է Գյումրու թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ 2002-ից «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Հայաստանի գրողների միության անդամ է 1995 թվականից:
Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը`դեկտեմբերի 8-ին, ժամը 18-ին Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում: