Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ պատվիրակությունը դեկտեմբերի 7-9-ը Ռուսաստանի «Справедливая Россия» ընդդիմադիր կուսակցության հրավերով լինելու է Մոսկվայում: ՀՅԴ-ն դեռևս 2007թ. հունիսի 3-ից «Справедливая Россия» կուսակցության հետ ստորագրել էր համաձայնագիր՝ համագործակցության մասին, որը նախատեսում էր պարբերաբար շփումներ և տեսակետների փոխանակում: Հանդիպումներ են նախատեսված ամենաբարձր մակարդակով, գլխավոր հանդիպումը նախատեսված է «Справедливая Россия» կուսակցության նախագահ ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ:
«Справедливая Россия» ընդդիմադիր կուսակցությունը լուրջ ներկայացվածություն ունի Պետական դումայում՝ մոտ յոթ տասնյակի հասնող պատգամավորներ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով` նրանց ներկայացվածությունը Դումայում և ունեցած դերակատարությունը կարևոր է Հայաստանի համար, որպեսզի կարողանան առաջ մղել այն համատեղ նախագծերը, որոնք բխում են երկու կուսակցությունների գաղափարա-քաղաքական ընդհանուր հենքից:
«Մենք այն կուսակցություններն ենք, որ ունենք ընդհանուր գաղափարական և այս պահին շատ հարցերում նաև՝ քաղաքական ընդհանրություններ, երկուսս էլ հանդիսանում ենք Սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ կուսակցություններ և, իրար փոխլրացնելով, լավ համագործակցում ենք նաև Սոցինտերնի ներսում: Այս հարաբերությունները ի շահ մեր ժողովուրդների պետք է օգտագործենք: Ես կարծում եմ, որ երկու երկրների միջև հարաբերությունները սերտացնելը կարող է տեղի ունենալ նաև միջկուսակցական մակարդակով՝ քննարկելու համար նոր անելիքները և հեռանկարները՝ նոր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, և փորձել ամրապնդել մեր երկրների դիրքերը միջազգային արենայում, նաև անվտանգության համակարգը ամրապնդել երկու երկրների համագործակցության դաշտում, որն ավելի քան ակտուալ է ստեղծված պայմաններում: Երկու կուսակցությունների միջև հարաբերությունները թևակոխել են նոր փուլ` ավելի բարձր մակարդակով համագործակցելու առումով, մանավանդ, որ ԵՏՄ հետ կապված նոր հեռանկարներ են բացվում»,- ասաց Արմեն Ռուստամյանը: