կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-06 14:09
Քաղաքական

Զարուհի Փոստանջյանը կոչ է անում չսպասել դասալիք ուժերի ասելիքին

Զարուհի Փոստանջյանը կոչ է անում չսպասել  դասալիք ուժերի ասելիքին

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողով է հրավիրել Վանաձորում: Հիշեցնենք, որ երեկ նման ժողով նա կազմակերպել էր Երևանի Ազատության հրապարակում:


Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացու պայքարը շարունակվում է իրավական պետություն ստեղծելու համար, ու դրան հասնելու համար պետք է միասնություն:

 

Ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ասելով, որ մեկ տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ դուրս ելավ պայքարի ու հաղթեց, սակայն այս պահի դրությամբ իրենք դեռ չենք արձանագրել իրենց  հաղթանակը` փաստացի:


 Նա նշեց, որ իրեն հաճախ են հարց տալիս, թե ինչո՞ւ է «Ժառագությունը» համախմբվում այն ուժերի հետ, որոնք, ըստ էության, չմասնակցեցին պայքարին, որովհետև եթե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն սկզբից կանգնեին Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին և ապրիլի 9-ին նույնպես մասնակցեին հանրահավաքին, ապա իրավիճակն այլ կլիներ:


«Դա տեղի չի ունեցել, հիմա մենք փորձ ենք անում` այն միասնական հարթակը, որը նախաձեռնել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ես հավատում եմ, որ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր չեն մասնակցելու այդ միասնականությանը, նրանք արդեն իսկ գրվելու են պատմության մեջ որպես դասալիք, թեև ի սկզբանե նրանք դասալիք էին, և մենք նրանց այլևս չպետք է անդրադառնանք: Եվ այդ ուժերին պետք է փոխարինեն իրապես ժողովրդի ներկայացուցիչներ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:


Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս մի քանի ամիսների ընթացքում փորձեց կայացնել միասնական հարթակ՝ համախմբելով բոլոր քաղաքական ուժերին, բայց այս պահին եռյակը չունի միասնական օրակարգ, և եթե դա տեղի չի ունենում, միևնույն է` Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնելու է այդ հավաքականությունը, որի էությունը հետևյալն է՝ դեկտեմբեր ամսին,քաղաքացիների հետ խորհրդակցելով, մշակելու են միասնական օրակարգ և գործողությունների ծրագիր:


«Այլևս չպետք է սպասեք, թե ինչ կասեն այդ քաղաքական ուժերը կամ գործիչները, այլ դուք պետք է արդեն հստակ իմանաք այս հանդիպումներից հետո, թե որն է այդ միասնական օրակարգը և գործողությունների ծրագիրը: Դրանից հետո պետք է հարուցենք այնպիսի գործողություններ, որ իշխանությունը փախչի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: