Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 30-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2012թ. Եվրոպայի մինչև 19 և մինչև 17 տարեկանների առաջնությունների վիճակահանությունը:
Մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանությանը մասնակցեց 48 թիմ, որոնք բաժանվեցին 12 խմբի: Հայաստանի ընտրանին հանգրվանեց 10-րդ խմբում, որտեղ մեր թիմը կմրցի Սլովակիայի, Հունաստանի և Անդորրայի հավաքականների հետ: Մրցաշարը տեղի կունենա Հայաստանում 2011թ. հոկտեմբերի 21-ից 26-ը: Եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Էստոնիայում 2012 թվականին:
Մինչև 17 տարեկանների առաջնության վիճակահանությանը մասնակցեց 52 թիմ, որոնք բաժանվեցին 13 խմբի: Հայաստանի հավաքականը ընդգրկվեց 9-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Ուելսի, Սերբիայի և Լիտվայի հավաքականները: Թիմերը կխաղան միմյանց հետ Սերբիայում 2011թ. հոկտեմբերի 17-ից 22-ը: Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Սլովենիայում 2012 թվականին:
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա