Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մրցաշրջան-2014-ի հերոսներից` 75 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի աշխարհի չեմպիոն, 2012 թ. օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Ջուլֆալականը նոր մրցաշրջանում իր առաջին գոտեմարտերն անցկացրեց ըմբշամարտի Գերմանիայի ակումբային առաջնությունում:
Ի տարբերություն հունահռոմեական ոճի ըմբշամարտի այս տարվա` 98 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի, ով այս տարի նորամուտն է նշում այս ստուգատեսում ու արդեն 4 անընդմեջ հաղթանակ է տոնել բունդեսլիգայի հյուսիսային գոտու մրցաշարին մասնակցող «Մայնց-88»-ի կազմում, Ջուլֆալակյանն այս մրցաշարի «հնաբնակներից» է, քանի որ հանդես է գալիս 2009 թվականից:
Արսենը նոյեմբեր ամսվա ընթացքում իր ակումբի՝ «KSV–Aalen-05»-ի կազմում մասնակցեց Գերմանիայի բուդեսլիգայի հարավային գոտու մրցաշարի 10 և 11-րդ մրցափուլերի հանդիպումներին: Դրանցից առաջինը «Աալենը-05»-ը ոչ-ոքի ՝ 13:13 հաշվով ավարտեց «Ադելհաուզենի» հետ: Ջուլֆալակյանը հանդես եկավ 75 կգ քաշային կարգում և 3:0 հաշվով առավելության հասավ Բոզո Ստարզեւիչի նկատմամբ: Այնուհետև Ջուլֆալակյանի թիմը ուժերը չափեց մրցաշարի առաջատար «Նենդիգենի» հետ ու զիջեց 5:16 հաշվով: Չնայած իր ակումբի պարտությանը՝ Արսենն այս մրցամարտում էլ իր թիմին հաղթական միավորներ բերեց: Նա 86 կգ քաշային կարգում համոզիչ՝ 5:0 հաշվով պարտության մատնեց Ֆլորիան Նեումայերին:
Հավելենք նաև, որ հարավային գոտու մրցաշարին մասնակցում է 7 թիմ ու նրանց մրցապայքարում «KSV–Aalen-05»-ը, որն անցկացրած 11 հանդիպումներից 5-ում հաղթել է, նույնքան պարտություն է կրել ու մեկ հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտել, առայժմ ընթանում է 4-րդ տեղում: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: