|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերն ասել է, որ չի հասկանում, թե ինչու մյունխենցիները տապալեցին այս մրցաշրջանը:
«Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ, մեծ հնարավորություններ ունենալով, նման արդյունքի հասանք: Մենք շարունակում ենք ինքներս մեզ հարցնել, թե ինչպես կարող էինք պարզապես վատնել մի ամբողջ մրցաշրջան: Մենք հստակ գիտենք, թե ինչի ենք ընդունակ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ առաջնության 1/8 եզրափակիչում «Բավարիան» պարտվել է «Ինտերին», իսկ Գերմանիայի գավաթում` «Շալկե 04»-ին:
Բունդեսլիգայում առաջնության ավարտից 2 տուր առաջ մյունխենցիները Չեմպիոնների լիգայի 3-րդ ուղեգրի համար պայքարում են «Հանովերի» հետ` գերազանցելով մրցակցին ընդամենը 2 միավորով: