| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժամանակ» թերթում կարդում ենք.
«Վերջին շրջանում կտրուկ թանկացել է խոզի միսը՝ 1 կիլոգրամը 2800-3000 դրամից հասել է մինչև 4200 դրամի: «Ժամանակին» տեղեկություններ են հասել, որ այդ թանկացումից առաջ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանին պատկանող «Վասանավի» ընկերության խոզաբուծական ֆերմայում կտրուկ անկում է տեղի ունեցել: Մեր տեղեկություններով՝ այս ընկերությունում խոզի ամբողջ գլխաքանակի՝ մոտ 25.000 խոզի անկում է տեղի ունեցել: Վ. Կարապետյանը երեկ մեր հարցին ի պատասխան հաստատեց, որ այսօրվա դրությամբ ոչ մի կենդանի չի մնացել, սակայն չցանկացավ խոսել անկման պատճառների մասին, որը հավանաբար ինչ-որ հիվանդություն է եղել:
Հետաքրքիր է, որ այդ հիվանդությունը գրանցվել է միայն Վ. Կարապետյանին պատկանող ընկերությունում: Մեր աղբյուրները չբացառեցին անգամ, որ անկումը բոլորովին էլ պատահական չի եղել, հակառակ պարագայում այն կարող էր նկատվել նաև այլ գործարարների պատկանող խոզաբուծական ֆերմաներում կամ գյուղացիական տնտեսություններում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: