կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-21 15:25
Սպորտ

Ֆուտբոլային խառնաշփոթ

Ֆուտբոլային խառնաշփոթ

Անցավ մեկ շաբաթ Եվրո-2016-ի ընտրական փուլի` Պորտուգալիա-Հայաստան հանդիպումից, սակայն ֆուտբոլային կրքերը դեռևս չեն հանդարտվել  երկրպագուների շրջանում: Մինչ օրս հնչում են տարատեսակ կարծիքներ և քննադատություններ` ուղղված հավաքականի գլխավոր մարզչի հասցեին:  Սա էլ քիչ չէր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսից հետո  ֆուտբոլասեր հայ հասարակությունը քննարկման այլ առիթ ունեցավ` ով էր «Պորշե» մակնիշի ավտոմեքենայի հարցում իրական զառանցողը:

 

Ֆուտբոլային խառնաշփոթությանը անդրադառնալուց առաջ վերադառնանք «Ալգավր»-ում տեղի ունեցած խաղին: Վերջապես պետք  է ընդունել, որ մենք Պորտուգալիա չէինք մեկնել ֆավորիտի կարգավիճակով, և պետք չէ ողբերգություն դարձնել Պորտուգալիայից կրած`նվազագույն հաշվով պարտությունը: Այլ հարց է, թե ինչ սպասելիքներ ունեին հավաքականի երկրպագուները, սակայն սպասելիքները միշտ չէ, որ համահունչ  են լինում  իրականությանը:

 

Քննարկումները շատ են` ինչո՞ւ Շալանդը  նման մարտավարություն ընտրեց, ինչո՞ւ  մեկնարկային կազմում չէին հիանալի մարզավիճակում գտնվող Սարկիսովը և Մարկոսը, որոնց փոխարեն  խաղադաշտ էին դուրս եկել վնասվածքից վերջերս ապաքինված Մովսիսյանն ու խաղային պրակտիկա չունեցող  Ղազարյանը, ինչո՞ւ հավաքական չէր հրավիրվել Արտակ Դաշյանը և այլն:

 

Սակայն խաղից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Դաշյանին չհրավիրելը «արդարացված» էրՆախախաղային ասուլիսում Շալանդն այսպես  մեկնաբանեց «Վարդար»-ում հանդես եկող կիսապաշտպանին չհրավիրելու պատճառը«Ես գոհ եմ Դաշյանի խաղից, բայց թիմում կան Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ ՄխիթարյանըՄեր հարձակման գիծն առանց այդ էլ հագեցած է»:


Իհարկե, պարզվեց, որ Շալանդի գոհ լինելն այստեղ այնքան էլ էական  չէրԱրտակ Դաշյանը, լավ մարզավիճակում գտնվելով, չի հրավիրվում ազգային հավաքական, քանի որ գլխավոր մարզչին այդպես է «խորհուրդ տվել»  ՀՖՖ նախագահը, ով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ չի միջամտում մարզչի գործողություններին:  2 օր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահը նաեւ հայտնեց, թե ազգությամբ հայ ռուսաստանաբնակ  ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը «Պորշե» մակնիշի մեքենա է պահանջել, որպեսզի հանդես գա հավաքականում: Հաջորդ իսկ օրը հետևեց  ֆուտբոլիստի  հակադարձումը`  ՀՖՖ նախագահի ասածը նա անվանեց «զառանցանք»: «Փոխհրաձգությունը» շարունակեց ՀՖՖ-ն` այս անգամ ավելի «բացելով» փակագծերը:

 

 

Դենիս Թումասյանի հարցն այդպես էլ մնաց օդում կախված: 

 

Լրագրողները այդպես էլ չկարողացան պարզել, թե ֆեդերացիան ինչ աշխատանքներ է տանում` «Մարսել»-ի հայ պաշտպան Գայել Անդոնյանին հավաքականում տեսնելու համար: «Դուք ձեր գործով զբաղվեք, իսկ մենք` մեր»,- ահա այսպիսի պատասխան հետևեց լրագրողներից մեկի այն հարցին, թե կարո՞ղ է այդ ֆուտբոլիստը հանդես գալ Հայաստանի հավաքականում:

  

Երկրպագուների մի մասը ցանկանում է Շալանդի հրաժարականն ու  Մինասյանի վերադարձը, մյուս մասը շարունակում է հավատալ շվեյցարացի մասնագետին, ով, կարծես, չի կարողանում իր իսկ պատկերացրած «խոհանոցում» գտնել իր համար անհրաժեշտ «մթերքները»: 

 

Սակայն նույնիսկ այսպիսի իրավիճակում պետք չէ կորցնել Եվրո-2016-ում հայտնվելու հույսերը: Իհարկե, մաթեմատիկական հաշվարկով` շանսեր կան, որ մեր հավաքականը 2016-ին կհայտնվի Ֆրանսիայում: Առջևում են տնային հանդիպումներ Ալբանիայի, Պորտուգալիայի, և Դանիայի հավաքականների հետ, ինչպես նաև արտագնա խաղեր՝ Սերբիայի և Ալբանիայի հետ, որոնցում հնարավոր է`  տղաների մեջ արթնանա նախկին մարզիչ Վարդան Մինասյանի ներարկած մարտական  ոգին, և մենք տեսնենք այնպիսի ֆուտբոլ, որը տեսանք նախորդ ընտրական ցիկլում: Չէ՞ որ հենց այդ արդյունավետ խաղերի շնորհիվ է, որ այսօր երկրպագուները մեծ սպասելիքներ ունեն հավաքականից:

 

Եվրո-2016-ի ընտրական փուլի I խմբում մրցաշարային աղյուսակն այսպիսին է`

 

Թիմեր

Խ

Հ

Ո

Պ

ԽԳ

ԲԳ

Մ

Դանիա

4

2

1

1

6

4

7

Պորտուգալիա

3

2

0

1

2

1

6

Ալբանիա

2

1

1

0

2

1

4

Սերբիա

2

0

1

1

2

4

1

Հայաստան

3

0

1

2

2

4

1

 

Հիշեցնենք, որ Շալանդի սաներն ընտրական փուլի մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեցին Դանիային, այնուհետև 1:1 հաշվով ավարտվեց տնային հանդիպումը Սերբիայի հետ,  տարին եզրափակեցին Պորտուգալիայից կրած` նվազագույն հաշվով պարտությամբ:

 

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ