Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
20 րոպեանոց ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ հայտարարեց, որ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ չքվեարկեն, խոչընդոտում է քվեարկության գործընթացին: «Մեր գրանցման քարտերը վերցրել են, սակայն, ըստ կանոնակարգ օրենքի, եթե համակարգը չի աշխատում, աշխատում է հաշվիչ հանձնաժողովը»,- ասաց նա:
Դահլիճում սկսվեց անկազմակերպ վիճակ, տեղից սկսեցին ընդվզել որոշ ընդդիմադիր պատգամավորներ, հանրապետական պատգամավորների միջև սկսվեց լեզվակռիվ:
«Խնդրում եմ ձեռքով չխոսեք, հանրապետական խմբակցությանը խնդրվում է հանգիստ մնա, խնդրում եմ ըմբռնումով մոտենաք, ընդդիմությունը փորձում է ձախողել քվեարկությունը: Տիկին Փոստանջյանին էլ խնդրում եմ, որ քարտերը վերադարձնի: Ամոթ է, որ նման պատգավորներ ունենք այստեղ նստած, որ այլընտրանք չունեն, մտավոր կարողություններ չունեն ու փորձում են խարդախությամբ, անկարգությամբ տապալել մեր աշխատանքները: Պարո'ն Փաշինյան, ձեզ ընդանրապես չի սազում նման պահվածքը»,- փորձում էր հանդարտեցնել Հովիկ Աբրահամյանը:
Այդ ընթացքում ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը ամբիոնից էր կոչեր հնչեցնում` խոսափողն անջատած վիճակում:
Ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան դահլիճից, մնացին միայն հանրապետական պատգամավորները: Սկսվեց ձեռքով քվեարկությունը: Դահլիճում մնացած 77 պատգամավորները կողմ քվեարկեցին բոլոր համաձայնագրերին, չկար ո'չ դեմ, ո'չ ձեռնպահ: