|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը դեռեւս չի կարողանում լուծել մեծաթիվ թռիչքների դադարեցման խնդիրը, որի պատճառը հոսանքի մատակարարման թերացումներն են:
Ինչպես գրում է «Ինտեռֆաքսը», «Դոմոդեդովոյում» իրենց թռիչքի հետաձգման պատճառով մեծաթիվ մարդիկ են հավաքվել եւ չեն կարողանում որեւէ ինֆորմացիա ստանալ այն մասին, թե վերջապես երբ կկարողանան մեկնել:
Ավիաընկերությունները մեղադրում են օդանավակայանի ղեկավարությանը` թռիչքներն իրականցնել չկարողանալու համար:
Մասնավորապես` «Բրիտանական ավիաուղիների» ներկայացուցիչը հայտնել է, թե Մոսկվա-Լոնդոն BA-873 ինքնաթիռը պատրաստ է թռիչքին դեռեւս երկուշաբթի օրվանից, սակայն թռիչքը հետաձգվում է, քանի որ համապատասխան ծառայությունները պատրաստ չեն ապահովել ինքնաթիռի բեռնավորմանը, ուղեւորների թռիչքը եւ վայրէջքը: