Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը tert.am-ի հետ զրույցում անդրադարձել էր նաև առաջիկայում կայանալիք` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի ընտրություններին: Նախարարն, ըստ երևույթին, որոշակի մեսիջ էր հղել բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին:
Yerkir.am-ի հետ զրույցում Թոքմաջյանը նշեց, որ առաջիկայում կկազմակերպի մամուլի ասուլիս, որի ժամանակ էլ կպատասխանի բոլոր հարցերին: «Փակ թեմաներ չեն մնալու, բոլոր հարցերը ստանալու են իրենց պատասխանները, նույնիսկ` տեսանյութերի միջոցով»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս կբացատրի այն փաստը, որ ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ի ռեկտորների ընտրություններին դեռ մեկական թեկնածու է առաջադրվել, իսկ պոլիտեխնիկի դեպքում արդեն երկու թեկնածու կա, Թոքմաջյանը պատասխանեց, թե չի բացառվում, որ թեկնածուների թիվն ավելանա: «Էդ երկուսը կարող է էլի ավելանալ: Այս ամենն իր պատասխանն ունի, որը արդեն մամլո ասուլիսու կներկայացնեմ»,- ասաց նա: