կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-21 11:10
Իրավական

«Վերնիսաժ»-ի գործով առաջին դատական նիստն` այսօր

«Վերնիսաժ»-ի գործով առաջին դատական նիստն` այսօր

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է «Վերնիսաժ»-ի գործով դատավարությունը: Գործը քննվելու է դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

 

Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին են մայիսի 17-ին «Վերնիսաժ»-ի մոտ կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը և նրա հետ ընդհարված Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, ովքեր նաև վիրավորվել էին արձակված կրակոցներից:

 

Գոռ Առաքելյանի պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Երեմ Սարգսյանը, Ներսես Մելքոնյանինը` փաստաբան Վարդուհի Էլբակյանը, Վալերի Հովհաննիսյանինը` փաստաբան Արայիկ Ալվանդյանը:

 

Համաձայն մեղադրական եզրակացության` Գոռ Առաքելյանը (ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) դստեր ամուսինը) գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել գործարանային արտադրությանմմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ եւմմ տրամաչափի ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված փամփուշտներ:  

 

2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպեսև անուղղակի դիտավորությամբ` կյանքին սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

 

Իսկ Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետԿոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ` շուրջ հինգ րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, ինչպեսև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ՝ հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով