Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հովիկ Աբրահամյանը ցանկանում է օպտիմալացնել կառավարման համակարգը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է Ջերմուկում լրագրողների հետ զրույցում:
«Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետև 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, քայլեր ենք կատարելու դրանց վերամիավորման համար: Դա արդյունավետ է մի քանի առումներով՝ վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսման և, ամենակարևորը, աշխատանքի արդյունավետության: Եվ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, դա ճիշտ է, արդյունավետ է, և դա է ցույց տալիս աշխարհի փորձը»,- ասաց վարչապետը:
Կառավարության՝ նոյեմբերի 6-ի որոշմամբ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվելու են, ինչպես նաև ստեղծվելու է նոր՝ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: