Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն:
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 67 «կողմ», 6 «դեմ» ձայներ:
Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը: Նախարարության ենթակայության ներքո լինելու է առանձին ակադեմիա, որը պատասխանատու կլինի կադրերի որակի համար, կիրականացնի համապատասխան ուսուցումը:
Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո օրենսդրական փաթեթի մասով փակ քննարկում է տեղի ունեցել ԱԺ երկու հանձնաժողովների մասնակցությամբ, քննարկվել են դետալները: Արդյունքում փաթեթում կատարվել են որոշակի խմբագրումներ, շտկվել են տեխնիկական թերությունները:
«Հայաստան» խմբակցությունից ներկայացվել են 4 առաջարկներ, որոնցից 3-ը չեն ընդունվել: Խմբակցությունն առաջարկել է ոստիկանության բարձրագույն կոչումների շնորհման գործընթացը շարունակել վերապահել Հանրապետության նախագահին: Բայց, Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ոստիկանությունը դառնում է ՆԳՆ պետական մարմին, այդ կանոնակարգը գործել չի կարող: Մի առաջարկն էլ ընդունվել է մասամբ: