կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 13:19
Քաղաքական

Չենք կարողանում հասկանալ՝ հեռախոսազանգերի վրա ծախսված մեծ գումարները նպաստե՞լ են ծրագրի արդյունավետությանը. Թևան Պողոսյան

Չենք կարողանում հասկանալ՝ հեռախոսազանգերի վրա ծախսված մեծ գումարները նպաստե՞լ են ծրագրի արդյունավետությանը. Թևան Պողոսյան

Խորհրդարանն այսօր նախաձեռնել է լսումներ Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրման վերաբերյալ: Ծրագրային բյուջետավորման նպատակն է բարձրացնել բյուջետային գործընթացի արդյունավետությունը, բյուջեի թափանցիկությունը և բարելավել բյուջետային գործընթացի հաշվետվողականությունը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, թե արդյո՞ք ծրագրային բյուջետավորման մեջ կներդրվեն նաև որակական ցուցանիշների մասին տվյալներ: «Օրինակ՝ գրվում է, որ, ասենք, հարյուր հազար դրամ է ծախսվել հեռախոսազանգեր կատարելու վրա, բայց չենք կարողանում հասկանալ՝ այդ հարյուր հազար դրամը, որ ծախսվել է զանգեր կատարելու համար, նպաստե՞լ է այդ ծրագրի արդյունավետությանը»,- ասաց պատգամավորը:

Պավել Սաֆարյանը համաձայնեց Թևան Պողոսյանի դիտարկման հետ՝ ասելով, որ ԱԺ-ում էլ եղել են այդպիսի քննարկումներ, թե, օրինակ, ինչո՞ւ այսինչ նախարարությունը կամ գերատեսչությունը այդքան գումար է ծախսում գույք ձեռք բերելու համար: Փոխնախարարը համաձայնեց, որ այդ քննարկումները պետք է լինեն արդյունքի վրա հիմնված: