Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո կուսակցությունը տարածել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հնչեցրած «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ» ձևավորելու և դրանց կառուցվածքային և կազմակերպական լուծումներ տալու որոշման մասին հայտարարությունը: Ներկայացնում ենք այն ստորև.
1. Լիազորել ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ Ն. Զոհրաբյանին, Ս. Մարգարյանին, Վ. Օսկանյանին.
1.1 Խորհրդակցել ոչ իշխանական քաղաքական կուսակցությունների հետ ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ՝ համաժողովրդական շարժման համակարգված գործունեությունն ապահովելու նպատակով:
1.2 Կուսակցության Երևանում և մարզերում տեղակայված գրասենյակները տրամադրել համաժողովրդական շարժման քաղաքական խորհդրին համաժողովրդական շարժման գրասենյակներ հիմնելու նպատակով:
1.3 Հաստատել «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների» աշխատանքների հիմնական ուղղությունները:
2. Լիազորել քաղաքական խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ Մ. Մելքումյանին, Ս. Մարգարյանին.
2.1 Խորհրդակցել արտախորհրդարանական կուսակցությունների հետ համաժողովրդական շարժման հետ աշխատանքային ձևաչափ ստեղծելու համար:
3. Լիազորել քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանին.
3.1 Խորհրդակցել ոչ իշխանական ուժերի հետ «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների» միասնական տեղեկատվական դաշտ ստեղծելու և միասնական տեղեկատվական քաղաքականություն վարելու համար:
4. Լիազորել քաղաքական խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավորներ Վ. Բաբայանին և Է. Վարդանյանին.
4.1 Խորհրդակցել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և այլ հանրային խմբերի հետ նրանց համաժողովրդական շարժմանը ներգրավելու և միասնական օրակարգ ձևավորելու նպատակով:
5. Լիազորել քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Է. Վարդանյանին.
5.1 Խորհրդակցել ոչ իշխանական ուժերի և համաժողովրդական շարժմանը հարող քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների», ինչպես նաև քաղաքացիների իրավական աջակցության ծրագիր կազմելու և իրականացնելու համար:
6. Լիազորել քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Վ. Օսկանյանին.
6.1 Խորհրդակցել ոչ իշխանական ուժերի և համաժողովրդական շարժմանը հարող քաղաքական և հասարակական կառույցների, սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ արտերկրում համաժողովրդական շարժման գրասենյակներ ստեղծելու և հայաստանյան գրասենյակների հետ համակարգված աշխատելու շուրջ:
7. Լիազորել քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Վ. Էնֆիաջյանին.
7.1 Խորհրդակցել ոչ իշխանական ուժերի և համաժողովրդական շարժմանը հարող քաղաքական և հասարակական կառույցների հետ երիտասարդական կառույցների համագործակցության և միասնական ծրագրերի իրականացման շուրջ:
8. Լիազորել քաղաքական խորհրդի աշխատանքները համակարգող, ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանին.
8.1 Խորհրդակցել խորհրդարանական ոչ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների և ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարների հետ հետևյալ հարցի շուրջ. բացել կուսակցության նոր գրասենյակներ և տրամադրել դրանք համաժողովրդական շարժմանը այն բնակավայրերում, որտեղ չկան կուսակցության գրասենյակներ, և կա ոչ իշխանական ուժերի ներկայացվածության նպատակահարմարությունը ու քաղաքացիների ցանկությունը:
8.2 Կազմակերպել «Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների» բնականոն աշխատանքները:
9. Լիազորել ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներին իրենց նախընտրած ուղղություններով ակտիվորեն աշխատելու և մասնագիտական ու մարդկային կարողություններն ի նպաստ շարժման ներդնելու համար դիմել համապատասխան համակարգողներին:
10. Նախորդ բոլոր կետերով լիազորված անձանց հանձնարարել երկշաբաթյա ժամկետում ներկայացնել կատարած աշխատանքի հաշվետվություն ԲՀԿ նախագահին և ԲՀԿ քաղխորհրդին: