Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Artsakxpress-ը գրում է. «Ստփանակերտում շարունակվում է ԼՂՀ սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Ֆիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:
Երեկ կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանի այն հարցին, թե նախաքննությանը տված ցուցմունքների ժամանակ արդյո՞ք նրանց նկատմամբ ճնշում է գործադրվել, Գուլիևը պատասխանել է, որ ոչ մի ճնշում չի եղել, և առայսօր նրանց հետ նորմալ են վերաբերվում:
Հերթական ցուցմունքի ժամանակ Գուլիևը կրկին նշել է, որ ինքը ոչ մի վատ նպատակ չի ունեցել ԼՂՀ սահմանը հատելիս, ինչին հակասել է Ասկերովը՝ պնդելով, որ Գուլիևը շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, նա Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է և նախօրոք պլանավորած է եկել Ղարաբաղ:
Դատախազ Կարեն Գաբրիելյանի այն հարցին, թե ինչո՞ւ է Հասանովը իր ինքնաձիգը փոխել Ասկերովի ինքնաձիգի հետ և ոչ թե Գուլիևի, Ասկերովը պատասխանել է, որ իր ինքնաձիգն ավելի լավ էր կրակում, դրա համար Հասանովն այն վերցրել է:
Այնուհետև դատախազը հարցեր է տվել Քարվաճառի բնակիչ Վրեժ Բալայանի տնից հագուստներ գողանալու վերաբերյալ, ով այդ գործով տուժող կողմ է հանդիսանում:
Ըստ Ասկերովի՝ երբ արդեն մոտեցել էին Քարվաճառ քաղաքին, հեռադիտակով նայել և տեսել են, որ ճանապարհի վրա գտնվող առաջին տանը մարդ չկա և մտել են ու հագուստներ գողացել, որոնցից մեկի գրպանում եղել է անձնագիր, զինվորական գրքույկ և գումար:
Հստակ չպատասխանելով դատախազի մյուս հարցերին՝ Ասկերովը միայն նշել է, որ ոմն կին նրանց տեսել և հարցրել է ինչ-որ բան, իսկ քանի որ նրանք հայերեն միայն մի քանի բառ գիտեն, պատասխանել են ու հեռացել: Դատական նիստի վերջում դատախազի այն հարցին, թե որն է եղել նպատակը, որ նրանք իրենց հետ բերել էին նաև Ադրբեջանի դրոշներ, ամբաստանյալներից ոչ մեկը հստակ պատասխան չի տվել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: