կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 16:19
Իրավական

Գուլիևը պնդել է, որ Հասանովը բռնություն է գործադրել Սմբատ Ցականյանի նկատմամբ

Գուլիևը պնդել է, որ Հասանովը բռնություն է գործադրել Սմբատ Ցականյանի նկատմամբ

Դատավոր Անատոլի Թադևոսյանը շարունակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի տված ցուցմունքների հրապարակումը. հայտնում է Artsakh.press-ը:

 

«Համաձայն նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գուլիևի տված ցուցմունքի՝ Հասան Հասանովը ցանկացել է Սմբատ Ցականյանին կյանքից զրկելու նպատակով ոլորել նրա վիզը։

 

Գուլիևը, վերահաստատելով այդ ցուցմունքը, պնդեց, որ Հասանովը բռնություն է գործադրել երեխայի վրա, սակայն ըստ նրա, իբր այդպես էլ չի հասկացել, թե երեխայի նկատմամբ Հասանովի այդ վարմունքը շոյելու՞, թե՞ բռնության նշան էր։

 

Ասկերովը մեկ անգամ ևս հաստատելով, որ նկարահանումները Հասանի տեսախցիկով ինքն է արել՝ նշեց, որ Հասանի ձեռքին քարտեզ կար, որով նա կողմնորոշում էր իրեն, թե որտեղ և ինչ նկարահանումներ պետք է իրականացնի։ Հատկանշական է, որ վերոհիշյալ տեսախցիկում կային նաև Ադրբեջանում գերի ընկած պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության վերաբերյալ տեսանյութեր, որոնց մասին Ասկերովն, իր խոսքով, իբր տեղյակ չի եղել։

 

Պատասխանելով դատավոր Ա. Թադևոսյանի այն հարցին, թե մահացած՝ Ս. Ցականյանը գիտե՞ր, որ նրանք ադրբեջանցիներ են, Ասկերովն ասաց, թե չեն ցանկացել, որ պատանին իմանա իրականում ովքեր են իրենք և ինչ նպատակով են ԼՂՀ տարածքում, քանի որ կարող էր հայտնել պատկան մարմիններին։

 

Դատարանի հարցադրմամբ անդրադառնալով Գուլիևի ցուցմունքներին՝ Ասկերովը հատկապես իրեն առնչվող դեպքերի նկարագրություններն ամբողջությամբ սուտ է համարել»,- տեղեկանում ենք լրատվամիջոցից։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: