|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով Ազգային անվտանգության ծառայությունում նշանակվել է ծառայողական քննություն. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Չեմ թաքցնի, որ լուսանկարն արել է մեր աշխատակիցը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նրա նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, որից հետ, եթե պարզվի, որ իր արարքը քրեորեն պատժելի է, նա կմեղադրվի, եթե քրեորեն պատժելի արարք չլինի, կհեռացվի աշխատանքից»,- ասաց Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենը դատապարտեց այդ լուսանկարի տարածումը։ Վանեցյանի կարծիքն այս առումով կիսում է նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանը։
«Այդպիսի լուսանկարների տարածումը դատապարտելի է։ Զանգվածային լրատվության միջոցներն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն ու չտրվեն նման լուսանկարներ հրապարակելու գայթակղությանը»,- ասաց Զեյնալյանը։