կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 11:29
Իրավական

ՀՔԾ-ում ՃՏՀ բաժնի քննիչի գործն են քննում

ՀՔԾ-ում ՃՏՀ բաժնի քննիչի գործն են քննում

Մոտ մեկ շաբաթ առաջ yerkir.am-ն անդրադարձել էր 2009-ի ամռանը տեղի ունեցած մի վթարի, որի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հովածի 1-ին մասի հատկանիշներով: Գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել վթարի մասնակից Լուսինե Մկրտչյանը: Նա  հաղորդում էր ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն` հայտնելով գործը քննող քննիչի` Ա. Ասատուրյանի կողմից կատարված պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կեղծիքների կիրառման մասին:

 

Yerkir.am-ին Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ նշված քննիչի վերաբերյալ իրենց մոտ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով: ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչ Ա. Ասատուրյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ի դեպ, չնայած հիշյալ քննիչի դեմ հարցուցված քրեական գործին` նա շարունակում է քննել Լ. Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը: Հարց է առաջանում` ինչպե՞ս կարող է  այդ քննիչը անկողմնակալ իրականացնել Լուսինե Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը: