|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ամռանը կրոնական կառույցներն ակտիվանում են, նրանց համար գործելու նոր «ոլորտ» է բացվում` ճամբարները. այսօր լրագրողներին հայտնեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Ճամբար գնացող երեխաների ծնողներին Ամարյանը զգուշացնում է` մանրամասն ծանոթանալ երեխաների համար կազմակերպվող միջոցառումներին, քանի որ հաճախ կրոնական կառույցներն իրենց քարոզը տանում ենք հենց ճամբարներում:
«2012-ին մենք հայտարարություն տարածեցինք, որ ճամբարներում քարոզ է ընթանում, և երեխաներին` 12-13 տարեկան, հավաքում են մի սենյակում ու սովորեցնում սեռական կյանքի մանրամասները` գայթակղելով: Մեր բողոքից հետո մեկ տարի դադարեցրին իրենց գործունեությունը, բայց այս տարի կրկին ակտիվացել են»,- ասաց նա:
Ըստ Ամարյանի` սովորաբար, այդ ճամբարներում շատ չնչին է լինում վարձավճարը, դրա համար էլ ծնողները մեծ մասամբ, առանց խորանալու, երեխաներին ուղարկում են հենց այդ ճամբարները` Աղվերան, Հանքավան, Դիլիջան… Նրա հավաստմամբ` վերջերս 15-16 տարեկան աղջիկներ հրաժարվեցին իրենց ծնողներից` աղանդավոր լինելու պատճառով: «ԿԳՆ-ն, ոստիկանությունը, կառավարությունը պետք է ժամանակ առ ժամանակ այցելեն ճամբարներ և հասկանան` ինչ գործունեություն են այնտեղ ծավալում»,- կարծում է Ամարյանը: