կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 13:29
Հասարակություն

Մենք աղանդավոր չենք. Էմմի, Սոֆի Մխեյան, Սոս Ջանիբեկյան

Մենք աղանդավոր չենք. Էմմի, Սոֆի Մխեյան, Սոս Ջանիբեկյան

Երեկ Միացյալ երիտասարդական լիգան /ՄԵԼ/ հայտարարություն էր տարածել, թե շոու բիզնեսի մի շարք աստղեր հարում են այս կամ այն աղանդի: Այսօր երգչուհիներ Էմմին, Սոֆի Մխեյանը եւ դերասան Սոս Ջանիբեկյանը, որոնց  անունները նույնպես հայտնվել էին ՄԵԼ-ի ցուցակում, պաշտոնապես հերքեցին իրենց` ինչ-որ աղանդի հարելու մասին լուրը:

 

Սոս Ջանիբեկյանն ասաց, որ զարմացած է ՄԵԼ-ի հանդգնության վրա, որի անդամները 20-25 տարեկան հազիվ լինեն, եւ առանց ճշտելու` հերյուրանքներ են տարածում:

 

«Եթե, ասենք, կայքերից մեկում կարդում եմ` Սոս Ջանիբեկյանը սևամորթ է, ու չնայած ես շատ եմ հարգում սեւամորթներին, բայց, մեկ է, ինձ շատ վատ կզգամ, քանի որ ինձ զայրացնում է ապատեղեկատվությունը: Ի՞նչ է, դժվա՞ր է ճշտել ու նոր ինֆորմացիան տարածել»,-ասաց Ջանիբեկյանը:

 

Էմմին էլ, իր հերթին, նշեց, որ մանկուց դաստիարակվել է Հայ Առաքելական եկեղեցու սկզբունքներով եւ հաճախ է այցելում եկեղեցի, անգամ  իր սիրած եկեղեցին ունի` Էջմիածնի Սուրբ Գայանեն: Ի պատասխան Էմմիի` Ջանիբեկյանը մեկնեց ձեռքն` ասելով`թխի:

 

Սոֆի Մխեյանը հավաստիացնում է, որ նման լուրերն իրենց վրա կրկնակի են ազդում, քանի որ, երբ լուրն անգամ հերքվում է, մի ուրիշ ալիք է բարձրանում, որի հետեւանքը հետո ես զգում:

 

Ի դեպ, սկզբում ասուլիսի բանախոսները նշեցին, որ պատասխանատվության են ենթարկելու ՄԵԼ-ին, սակայն ասուլիսի վերջում հանդես եկան հայտարարությամբ, որ, հաշվի առնելով ՄԵԼ-ի ղեկավարների տարիքը, անփորձությունն ու անխելքությունը, այս անգամ ներում են եւ իրավական պատասխանատվության չեն ենթարկում` պայմանով, որ ՄԵԼ-ը ներողություն խնդրի իրենցից:

 

Մանրամասները` տեսանյութում: