|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցներում (վրա) հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու հնարավորություն:
Ընդ որում` ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցներով վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս տրանսպորտային միջոցներում (վրա) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաները կարող են կիրառվել միայն հարկային հաշիվներ և (կամ) այլ հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոններ) էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար:
Ֆինանսների նախարարության հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի ղեկավար Արթուր Վարդանյանի խոսքով` փոփոխությունը հնարավորություն կտա անհայտ գնորդներին առաքումներ իրականացնելիս կամ ծառայություններ մատուցելիս տվյալ ՀԴՄ-ի միջոցով հենց տեղում դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր կամ հարկային հաշիվներ, ինչը բավականին կհեշտացնի նրանց աշխատանքը և կխնայի ժամանակ. «Նախկինում հաշվարկային փաստաթուղթ և հարկային հաշիվ դուրս գրելու նպատակով առաքիչը պարտավոր էր հաշվապահությունում տեղեկացնել գնորդի տվյալները և հետո նոր միայն իրականացնել գործարքը»: