կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-27 10:15
Հասարակություն

Երևան-Գյումրի ճանապարհին «Կիա»-ն բախվել է «ԶԻԼ»-ին ու բռնկվել

Երևան-Գյումրի ճանապարհին «Կիա»-ն բախվել է «ԶԻԼ»-ին ու բռնկվել

Հոկտեմբերի 26-ին` ժամը 19.07-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Կիա» մակնիշի 12DQ222 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Օ., ծնվ. 1959թ.) բախվել է «Զիլ» մակնիշի 34DF388 պ/հ (Ս. Ս., ծնվ. 1991թ) ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.18-ին, մարվել` 19.27-ին: Այրվել է «Կիա» մակնիշի ավտոմեքեն` ամբողջությամբ, իսկ վարորդ Վ.Օ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: