|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 12-ին, ժամը 20:40-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Գեղիի խաչմերուկի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է մայթեզրի եզրաքարին և բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ- ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-րդ կմ-ին Opel մակնիշի 35 GT 234 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է մայթեզրի եզրաքարին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:20-ին: Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ: