Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթին:
Հարցազրույցի ընթացքում նախագահը պատասխանել է հայ-ամերիկյան հարաբերություններին, ամերիկահայ գաղութի դերին, Ղարաբաղյան հակամարտությանն ու 2015 թվականի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին վերաբերող հարցերի:
Հարցին, թե ԱՄՆ-ից ի՞նչ աջակցություն է ակնկալում Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը հետևողական ջանքեր է գործադրել` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման համար: Ադրբեջանի կողմից սադրանքների եւ հրադադարի ռեժիմի անընդհատ խախտման հետեւանքով, ցավոք, տապալվում են վերջին 20 տարիների ընթացքում հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության գործադրած ջանքերը՝ վտանգելով տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Ես բազմիցս հայտարարել եմ, որ հակամարտության լուծման բանակցային ուղին այլընտրանք չունի: Դրա վառ ապացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ձևաչափերի շրջանակներում երկխոսությունը շարունակելու` Հայաստանի մշտական պատրաստակամությունն է՝ ի տարբերություն Ադրբեջանի»:
Հիշեցնելով ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի՝ «Ազգային ձգտումները պետք է հարգվեն, այժմ ժողովուրդները պետք է գերիշխեն և միայն սեփական համաձայնությամբ ղեկավարվեն, «ինքնորոշում»-ը պարզապես բառ չէ, այլ գործելու հրամայական» խոսքերը, նախագահն ասել է. «Պատահական չէ, որ ինքնորոշման իրավունքի հիմնարար տարրերն արմատավորված են ամերիկյան ազգի ձևավորման ու զարգացման մեջ: Մենք այսօր տեսնում ենք, որ ինքնորոշման իրավունքը քաղաքակիրթ և իրավական լուծում է գոյություն ունեցող էթնո-քաղաքական հակամարտությունների համար»: