|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր մասնաճյուղի բացմանը:
Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող նոր մասնաճյուղում կգործի կրթահամալիրի հիմնական դպրոցը, որտեղ ուսում կստանա 154 երեխա: Կառավարության ղեկավարը շրջել է մասնաճյուղի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքում, ծանոթացել կրթահամալիրի սաների համար ստեղծված պայմաններին:
Այնուհետև տեղի է ունեցել կրթահամալիրը համալրած սաների երդման հանդիսավոր արարողությունը: Սաներից մի քանիսին «Խաչ պատերազմի» վզնոցները հանձնել է վարչապետ Աբրահամյանը: Կրթահամալիրի սաները հանդես են եկել նաև մարտարվեստի և ռազմարվեստի ցուցադրական ելույթներով: