Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«2015 թվականին` 100-ամյա տարելիցին ընդառաջ, Հայոց ցեղասպանության հարցը շարունակելու է մնալ օրակարգում»,- գրել է թուրք հոդվածագիր Ռեջեփ Գյուվելիօղլուն Star պարբերականում հրապարակած հոդվածում:
Ըստ նրա` Թուրքիան կենթարվի աշխարհի` «ընդունի՛ր Հայոց ցեղասպանությունը» ճնշմանը:
«Շատ երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ դրա հերքումը քրեականացնող օրինագծեր ընդունող երկրներ անգամ կան: ԱՄՆ-ը մյուս տարի պաշտոնապես կընդունի Հայոց ցեղասպանությունը: Այս անգամ նույնիսկ հրեական լոբբին հայկական սփյուռքի հետ աշխատանքներ կտանի: Սակայն քանի դեռ Թուրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը, անհնար է ստանալ հայկական սփյուռքի և Հայաստան պետության պահանջված արդյունքը: Եվ պարզ է նաև այն, որ Անկարան և՛ ֆինանսական‚ և՛ հոգևոր դժվարություններ կկրի, նույնիսկ կարող է տնտեսական պատժամիջոցի ենթարկվել»,- գրում է Գյուվելիօղլուն:
Այնուհետև հոդվածագիրն առաջարկում է Ցեղասպանությունը չճանաչելու դեպքում Թուրքիայի մասին, եթե ոչ մշտական, ապա ժամանակավոր լավ տպավորություն ստանալու երկու տարբերակ: Առաջինն այն է, որ Հայաստանից աշխատելու նպատակով Թուրքիա մեկնած հայերի համար հնարավորություններ ստեղծվեն: Իսկ երկրորդը վերաբերում է Անիին: «Անին հայերի համար հավատի կենտրոն է: Անին մեզ համար նույնպես կարևոր է: Տարիներ շարունակ ավերված Անին Հայաստանի սահմանին է»,- ասում է նա ու առաջարկում այն կարճ ժամանակում վերակառուցել` միջազգային խորհրդատուների և օտարերկրյա ընկերությունների մասնակցությամբ:
Գյուվելիօղլուն հոդվածում նշում է նաև, որ Անիի վերակառուցումից հետո այն պետք է բաց լինի հայերի համար, և նրանցից անձնագիր չպետք է պահանջվի` այնտեղ գնալու և սեփական հոգևոր արժեքները տեսնելու համար: