|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքական T24-ի հոդվածագիր Հաքան Աքսայն իր սյունակում անդրադարձել է երկրի նախագահ Էրդողանի՝ հրաժարական տալու մասին հայտարարությանը, երբ նա վստահաբար ասել էր. «Թող ՌԴ-ն ապացուցի, որ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում, ես հրաժարական կտամ»:
«Էրդողանն ասաց. «Թող ապացուցեն, և ես հրաժարական կտամ». ՌԴ-ն սկսեց ապացույցներ ներկայացնել» վերնագրված հոդվածում Աքսայը նշել է, որ Թուրքիայի մասին այս «պնդումները» ապացուցելու համար երեկ Մոսկվայում ՊՆ-ի և գլխավոր շտաբի ժողովէ գումարվել, որը, ըստ հոդվածագրի, գուցե «ամենակոպիտն» է եղել մինչ այդ գումարված ժողովներից:
Հոդվածագիրը նաև ներկայացրել է ԻՊ-ից նավթ գնող երկրների մասինտվյալները, որոնք հրապարակվել են Rus Ren TV-ում: Համաձայն այդ տվյալների՝ ԻՊ-ն Թուրքիայի հետ նավթի մաքսանենգությունից վաստակել է 4,4 միլիարդ դոլար: