|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևանում հերթական բռնաբարության դեպքն է գրանցվել. հայտնում է «Փաստինֆոն»:
«Այս անգամ 31-ամյա երիտասարդը բռնաբարել է իր՝ արդեն նախկին հարսնացուին: Մեր տեղեկություններով՝ երևանցի երիտասարդը, ինչ-որ տեղից իմանալով, որ ընկերուհին պատրաստվում է իրեն վերադարձնել նշանի մատանին և դրանով իսկ դադարեցնել իրենց միջև եղած հարաբերությունները, նրան հրավիրում է Ամրիյան փողոցում գտնվող սրճարաններից մեկը` հարաբերությունները պարզելու:
Հանդիպումից ու անկեղծ զրույցից հետո երիտասարդ զույգը քայլել է դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ նրանց սպաելիս են եղել տղայի երկու ընկերները: Աղջկան տուն ուղեկցելու պատրվակով վերջինին նստեցրել են ավտոմեքենան, բայց տուն տանելու փոխարեն, տարել են տղայի բնակարան: Այստեղ էլ գիշերը երիտասարդը բռնաբարել է իր հետ հարաբերությունները խզել պատրաստվող իր նշանածին»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: