կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-01 17:31
Հասարակություն

Երիտասարդը փորձել է բռնաբարել 69-ամյա տատիկին

Երիտասարդը փորձել է բռնաբարել 69-ամյա տատիկին

Նորից տարեց կնոջ բռնաբարության փորձ է գրանցվել: Այս անգամ «էպիկենտրոնը»  Իջևանն է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից yerkir.am-ին հայտնում են, որ 25-ամյա Վազգեն Օհանյանը հոկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում մուտք է գործել 69-ամյա թոշակառու Սուսաննա Բեկնազարյանի տուն եւ փորձել է բռնաբարել նրան: Վերջինիս  համառ օգնության կանչերին  արձագանքել  է նրա  թոռը, ում սենյակ մտնելուն պես Վազգեն Օհանյանը փախուստի է դիմել: 

 

Վերջին շրաջանում ակտիվացել են տարեց կանանց բռնաբարության փորձերը: Հիշեցնենք , որ միայն մերջին մեկ ամսում նման երկու դեպք արձանագրվեց Նոյեմբերյանում  և Ալավերդիում: Այս անգամ փորձը կատարվել է Իջևանում , որը բարեբախտաբար կանխվել է: Կարելի է եզրակացնել, որ գյուղերում կամ իսպառ վերացել են ոչխարներն ու այլ մանր եղջերավորները կամ էլ իրոք երկրում մոլեգնում է  ՀԵՐՈՆՏՈՖԻԼԻԱՅԻ վիրուսը:

 

Ինչ որ է ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Վազգեն Օհանյանին: Փաստի առթիվ  քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի